Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Արթիկ» քրեակատորաղական հիմնարկ` Նիկոլ Փաշինյանի հետ տեսակցելու նպատակով: Առաջին նախագահի եւ «ՀԺ» գլխավոր խմբագիր, արդեն շուրջ երեք տարի անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալի միջեւ մոտ մեկժամյա զրույց է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հիվանդանոց եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ:
Կարծիքներ