Բանը նստացույցին չի հասնի

Բանը նստացույցին չի հասնի
ՀԱԿ մայիսի 31-ի հանրահավաքից հետո նստացույց չի լինի, երեկ կանխատեսել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ համացանցում նստացույցի պահանջով անցկացվող ցուցակագրմանը 500-600 մարդ է մասնակցել:



Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքից հետո Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ եթե մայիսի 31-ին Սասունն ու Նիկոլն իրենց հետ չլինեն, ինքը նստացույցի է նստելու, եւ այդ հայտարարությանը միացել էին տարբեր մարդիկ: «Բայց վստահ եմ, որ նստացույց չի լինի, որովհետեւ քաղաքական գործընթացները գնում են այնպիսի ուղղությամբ, որ մայիսի 31-ի հանրահավաքում ելույթ կունենան եւ Նիկոլ Փաշինյանը, եւ Սասուն Միքայելյանը: ...Հակառակ դեպքում ինձ ոչինչ չի մնում անելու, քան միանալ նստացույցին»,-ասել է Զուրաբյանը:



ՀԱԿ համակարգողը նշել է նաեւ, որ գալու է մի պահ, երբ ժողովուրդը թքած է ունենալու ՀԱԿ-ի կարծիքի վրա եւ ընդվզելու է. «Երկրում ծանրագույն սոցիալական իրավիճակ է ստեղծված, եւ ժողովուրդը հակված է ծայրահեղ գործողությունների»: