Սեֆիլյանն առանձնացրել է ՀԱԿ-իշխանություններ երկխոսության պատճառները
«Ակնհայտ է նաեւ, որ մարտի 1-ի գործով անազատության մեջ պահվողներին (ովքեր իրականում պատանդներ են), ազատ արձակելու դիմաց իշխանություններն ընդդիմությանն ինչ-որ բան են պարտադրել»,- հավելել է Սեֆիլյանը։ Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի մոտիվացիաներին, ապա Սեֆիլյանը կարծիք է հայտնել, որ «գլխավոր բռնապետն անում է ամեն բան, որպեսզի մինչեւ 2012 թվականի նախագահական ընտրություններ, այսինքն՝ իր վերարտադրվելը, Հայաստանում անցնցում մթնոլորտ ապահովվի։ Իր բուրգում կարգուկանոն հաստատելուց, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ուր որ պետք է տանելուց հետո Սերժ Սարգսյանն այժմ անցել է ընդդիմադիր դաշտի հետ լեզու գտնելուն։ Սակայն Հայ ազգային կոնգրեսը չի գիտակցում, որ իշխանությունների հետ համագործակցության գնալով մինչեւ հերթական նախագահական ընտրությունները մի ստվար ընտրազանգված է կորցնելու։ Իսկ Սերժ Սարգսյանին դա էլ հարկավոր է՝ չեզոքացնել բողոքավոր զանգվածին, ում համար ընդդիմությունն աստիճանաբար աչքի փուշ է դառնում»։
Ամփոփելով՝ նա համոզմունք է հայտնել, որ ընդդիմությունն իշխանության հետ բանակցությունների սեղանի շուրջ պետք է քննարկեր միայն մեկ հարց՝ իշխանությունների կապիտուլյացիան։
Կարծիքներ