ՀԱԿ օրակարգում արտահերթ ընտրությունների հարց դրված չէ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզվածություն է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ պատգամավորի, արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունը ՀԱԿ-ն անում է քարոզչական ու այլ նպատակներով, եւ «դա վտանգավոր երևույթ է»: Սաֆարյանը, սակայն, հավելել է, որ որ եթե անգամ Կոնգրեսի օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, ապա դա չի նշանակում, որ արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկան:
Կարծիքներ