Հայաստանի վարչապետի խորհուրդը ղարաբաղյան պատերազմի տարեց վետերանին. «Գազը քիչ վառի»

Հայաստանի վարչապետի խորհուրդը ղարաբաղյան պատերազմի տարեց վետերանին. «Գազը քիչ վառի»
Հաղթանակ զբոսայգում Երկրորդ համաշխարհային պատերազմի 66-ամյակին եւ Շուշիի ազտագրման 19-րդ տարեդարձի եւ ԼՂՀ-ի Պաշտապնության բանակի օրվան  նվիրված միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին մոտեցել է հենակներով մի տարեց, Ղարաբաղյան պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ եւ խնդրել վերականգնել վետերանների համար նախկինում սահմանված արտոնությունները` կոմունալ վճարների 50 տոկոս զեղչը: Այս մասին գրում է news.am-ը:



«Ես վետերան եմ, հաշմանդամ, ստիպված եմ վճարել 20 հազար դրամ, սակայն չունեմ այդքան միջոց»,- նշել է պատերազմի մասնակից Հովհաննիսյանը; Ի պատասխան վարչապետը խորհուրդ է տվել. «Գազը գիչ վառի»: «Մենք ունենք երկու ճանապարհ` կամ ավելացնել ձեզ տրվող առձեռն գումարը, կամ տրամադրել արտոնություններ: Մենք նախընտրում ենք երկրորդ տարբերակը»,- հայտարարել է Տ. Սարգսյանը: