Բոլոր ուղեւորները մահացել են

Բոլոր ուղեւորները մահացել են
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, մոտ 7 մետր բարձրությունից ընկել է, հարվածել ժայռին, ընկել Լալվար գետը ու շրջվել։



Մեքենայում վթարի ժամանակ եղել են վարորդն ու նրա երեք ընկերները, ովքեր տեղում մահացել են։ Հավանական վարկածներից է նաեւ այն, որ երիտասարդները կարող է խեղդված լինեն, քանի որ գետն ամբողջությամբ ծածկած է եղել մեքենան։



Պատահարի արդյունքում զոհված երիտասարդները Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչներ են եղել, ովքեր պատահարի օրը մոտակա ռեստորանում նշելիս են եղել տղաներից մեկի ծննդյան օրը և վերադառնալիս վթարի են ենթարկվել։



Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության թումանյանի բաժնի աշխատակիցները և ԼՄՓ վարչության Թումանյանի փրկարարները՝ ԼՄՓՎ պետ Հրաչ Անտոնյանի ղեկավարությամբ։



Մանրամասները կարդացեք «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում: