Խոստումներ ու մեղադրանքներ

Խոստումներ ու մեղադրանքներ
Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը անցած շաբաթ «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին «մեղադրեց» խոստումները չկատարելու մեջ: Արդյունքում, գնալով վաթտարանում է ջրամատակարարումը, սպառողները ստիպված են լինում պղտոր ջուր խմել:



Ջրմուղագործները իրենց հերթին ասում են, որ ջուրը քլորացվում է, մաքրվում, ու գույնը կապ չունի: Հերթական այցի ընթացքում Պատրիկ Լորենը խոստացավ, որ առաջիկայում իրավիճակը փոխվելու է: Կան ներդրումային ծրագրեր, որոնցով աշխատանքներ են իրականացվելու Սյունիքում, մասնավորապես՝ Կապանում:



Քաղաքային իշխանություններին հետաքրքրում էր նաև այն հարցը, թե ինչու մի շենքում տեղի ունեցած վթարի պատճառով ժամերով պետք է դադարեցվի մի ողջ թաղամասի ջրամատակարարում` վթարը վերացնելու համար: «Մի քանի փոկանի հարց է, մենք պատարստ ենք աջակցել, գոնե դա լուծեք»,-ասաց քաղաքապետը գլխավոր տնօրենին:



Օտարերկրացի պաշտոնյայի հերթական խոստումների ու Կապանի քաղաքապետի «մեղադրանքների» մասին ավելի մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում: