Վթար Լենինգրադյանի վրա

Վթար Լենինգրադյանի վրա
Երեկ երեկոյան, ժամը 19։00-ի սահմաններում Լենինգրադյան-Շինարարներ փողոցների հատման մասում վթարի է ենթարկվել Վանաձոր-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:



«Toyota Corolla» մակնիշի մեքենան բախվել է Երեւան-Վանաձոր ուղեւորափոխադրումներ իրականացնող մարդատար «Ֆորդին»: Վերջինս էլ հարվածել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենային։ «Ֆորդը» շրջվել է, նրա մեջ գտնվող 8 ուղեւորներին տեղափոխել են «Արմենիա», «Նաիրի» եւ այլ բժշկական կենտրոններ։



Վթարի հետեւանքով առաջացած խցանումը կարգավորելու համար դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանները, ինչպես նաեւ Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը։