Մահվան պատճառը հայտնի չէ

Մահվան պատճառը հայտնի չէ
Մայիսի 8-ի առավոտյան, ժամը 07։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Մեղրաձոր գետում հայտնաբերվել է 1949թ. ծնված, Մեղրաձորի բնակիչ Բագրատ Փիլոսյանի դին՝ առանց բռնության հետքերի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները, քննիչը։ Մահվան իրական պատճառը դեռեւս հայտնի չէ:



Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանն ստանալուց հետո  պարզ կլինեն մահվան հանգամանքները։ Նույն օրը  ժամը 12-ի սահմաններում  Կոտայքի մարզի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Նոր Երզնկա գյուղում գտնվող Շամիրամի ջրանցքում դիակ է հայտնաբերվել:



Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Եղվարդի բաժնի աշխատակիցները եւ Կոտայքի հրշեջ-փրկարարները: Ջրանցքից  դուրս է բերվել Կոտայքի Զորավար գյուղի բնակիչ, 60-65-ամյա  Աշոտ Սարգսյանի դին՝ առանց բռնության հետքերի։