Դպրոցականին բռնաբարել են 10 ռուբլու պատճառով

Դպրոցականին բռնաբարել են 10 ռուբլու պատճառով
Սանկտ-Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել ավագ դպրոցի մի քանի սաների նկատմամբ, ովքեր 10 ռուբլի պարտքի պատճառով սեռական բռնության են ենթարկել 13-ամյա երեխային։ Քննության արդյունքում պարզ է դարձել, որ 13-ամյա տղայի հանդեպ սեռական բռնություն գործած դեռահասները հանցագործության պահին քրեական պատասխանատվության ենթակա չէին, գրում է top-news.am-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի վերջին 4 դեռահասներ սեռական բռնություն էին գործադրել մեկ այլ երեխայի հանդեպ այն պատճառով, որ վերջինս կորցրել էր իրենց պատկանող 10 ռուբլի գումարը։ Երբ երեխան բերել էր այդ գումարը, նրանք պահանջել էին 100 ռուբլի տուգանք, իսկ որպես այլընտրանք սեռական բնույթի գործողություններ էին առաջարկել։ Նրանց ճնշման տակ տղան համաձայնել էր։ Այդ ամենը դեռահասները նկարահանել էին բջջային հեռախոսով։



Ոստիկանությունը կատարվածի մասին իմացել է միայն մայիսի 7-ին, երբ տուժած երեխայի ծնողները բժշկական օգնության են դիմել։ Որոշ տվյալների համաձայն, երեխայի ուսուցիչները ի սկզբանե իմացել են տեղի ունեցածի մասին։