Քավության նոխա՞զ է դարձել

Քավության նոխա՞զ է դարձել
Ժնեւի Առաքելական եկեղեցու խորհրդի ատենապետ Վիգեն Վարձպետը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տպագրվող «France-Armenie» ամսագրում անդրադարձել է կաթողիկոսի որոշմանը, որով կախակայվել է Ժնեւի հոգեւոր հովիվ Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը:



«Մենք չենք հասկանում, թե ինչու Տեր Աբելը, ով ծառայել է մեր եկեղեցում 16 տարի եւ շատ հարգված է համայնքում, քավության նոխազ դարձավ: Շվեյցարիայում թեմ ստեղծելու հարցն ուղղակիորեն վերաբերում է մեր՝ Ժնեւի համայնքի որոշմանը: Սա համայնքի խնդիրն է եւ կապ չունի տեր Աբելի հետ»,-հայտարարում է ատենապետը՝ հավելելով.



«Էջմիածնի միակողմանի դիրքորոշումն աննախադեպ է մեր եկեղեցու պատմության մեջ: Մենք միշտ հաշվի ենք առել համայնքի՝ մեր հավատացյալների կամքը, եւ վերջնական որոշումը պատկանել է  եկեղեցու անդամական ժողովին: Տեղ չունենք նահանջելու առկա դիրքորոշումից եւ պիտի շարունակենք հարգել համայնքի կամքը, որովհետեւ սա սկզբունքի, իրավունքի եւ օրենքը հարգելու հարց է»: