Ճանապարհի կառուցումից տուժել են սյունեցիները

Ճանապարհի կառուցումից տուժել են սյունեցիները
Չորս տարի առաջ, երբ կառուցվեց Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհը, բոլորը ոգևորված էին: Նախ կփրկվեին տարածաշրջանի գյուղերը, առևտուրը կակտիվանար, արտագաղթը կպակասեր:



Դժվար է ասել, թե փրկվեցին գյուղերը, սակայն գյուղացիները մինչև օրս միայն տուժել են: Նրանք չեն ստացել ճանապարհի կառուցման հետևանքով  քանդված տնամերձերի ու հողամասերի փոխհատուցման գումարները:



Սյունիքի մարզպետարանի պատասխանատուները առայժմ դժվարանում են նրանց բազմաթիվ հարցերին պատասխանել: Իսկ չվճարման պատճառը հիմնականում փաստաթղթերն են. չկան սեփականության վկայականներ, մի մասը արտերկրում են:



Նաև պարզվել է, որ բնակիչների մի մասի տարածքները դուրս են մնացել քարտեզագրումից: Մեղավորը կառուցապատողն է եղել, իսկ ճանապարհը կառուցվել է կապի և տրանսպորտի նախարարության պատվերով:



Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում: