Պետբյուջեից հատկացվածը քիչ է

Պետբյուջեից հատկացվածը քիչ է
1969թ.-ից հիմնադրված Կապանի երկրագիտական թանգարանում պահպանվող 2000-ից ավելի եզակի ցուցանմուշները` քարեդարյաn գործիքները, բրոնզեդարյան զենքերը, պաշտամունքային, կենցաղային իրերը, զարդերը, նշանավոր մարդկանց ձեռագրերը, նամակներ եւ այլնմուշներ, մոտ երեք տարի է, անհասանելի են այցելուներին:



Թանգարանի նախկին շենքը սեփականաշնորվել է, ու հատկացվել նոր տարածք: Սակայն տարածքը պետք է բարեկարգել, նորոգել, ինչի համար միջոցներ պետք  չկային: Կառավարության որոշմամբ այս տարի թանգարանի նորոգման համար տրամադրվել է 80 մլն դրամ: Բայց մասնագետների խոսքով` դա չի հերիքի, ու ևս 20 մլն դրամ է հարկավոր:



Կապանի երկրագիտական թանգարանի մասին ավելի մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում: