Երկիրս՝ երկիր չի-2

Երկիրս՝ երկիր չի-2
Արդեն նշել էինք, որ  Էրեբունի զանգվածում բնակվող 30-ամյա Սամսոնը Ազարյանը (մտերիմները նրան Սերգո են դիմում) մեկնել է Օրենբուրգ՝ արտագնա աշխատանքի:



«Հայաստանում ապրել այլևս հնարավոր չի: Հայրենիքում քեզ ճորտի տեղ են բանեցնում, աշխատում, աշխատում ես, մի բան դուրս չի գալիս: Եթե լավ լինի, խի պիտի ընտանիքս թողնեմ գնամ խոպան»,-ասել էր նա:



Երբ շաբաթ օրը, թռիչքից առաջ նա ցանկացել է գնել «Հրապարակ» օրաթերթ, որ կարդա իր մասին պատմող ակնարկը, զարմացել է: Օրաթերթը նա գնեl 1 200 դրամով՝ 100-ի փոխարեն: «Բա որ ասում եմ երկիրս երկիր չի»,-մեկ անգամ ևս հայտարարեց Սամսոնը՝ մեկնելուց առաջ: