Չի կարողանում հրաժեշտ տալ ավագ գործընկերներին

Չի կարողանում հրաժեշտ տալ ավագ գործընկերներին
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, պարզվում է, դժվար է հրաժեշտ տալիս իր  ավագ գործընկերներին: Երեկ նա թեեւ թոշակի անցնելու պատճառով ոստիկանության շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ղազարյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից, սակայն մեկ այլ հրամանով նրան նշանակել է ոստիկանապետի խորհրդական:



Ասում են՝ Սերգեյիչը վերջինիս  մասնագիտական փորձն է ուզում ծառայեցնել հօգուտ համակարգի: Իսկ շտաբի պետի առանցքային պաշտոնը դեռեւս թափուր է, եւ նրա գործառույթները շարունակում է իրականացնել արդեն խորհրդական Ղազարյանը: Ասում են՝ չի բացառվում, որ երկար համատեղի: