Տիգրան Փոստանջյանը հացադուլ է հայտարարել

Տիգրան Փոստանջյանը հացադուլ է հայտարարել
Արդեն երեք օր է՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, ով 86 օր է, ինչ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, հացադուլ է անում: Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածով (հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը):



Հացադուլի պատճառը քրեակատարողական հիմնարկում տիրող վիճակն է: Մենք արդեն գրել էինք, որ նա պահվում է գերբնակեցված խցում: Տիգրան Փոստանջյանը դժգոհում է նաեւ կալանավայրում տիրող  անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքից, կենցաղային պայմաններից: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այս կապակցությամբ նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:



Զարուհի Փոստանջյանն իր հերթին նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, պատգամավորներին, հանձնաժողովների ղեկավարներին: Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը դժվարացավ ասել, թե իր պաշտպանյալը որքան է պատրաստվում շարունակել հացադուլը, միայն նշեց, որ նա իրեն լավ է զգում: Ի դեպ, երեկ տեղի է ունեցել այս գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվել են վկաները: