Զգուշացեք խաբեբաներից

Զգուշացեք խաբեբաներից
Որքան զարգանում են տեխնոլոգիաները, այնքան նորարարական են դառնում նաեւ խաբեության միջոցներն ու ոլորտները: «Circle.am» կայքերի ռեյտինգավորման մասնագիտացված կայքը հայտարարություն է տարածում ու հորդորում է զգուշանալ խաբեբաներից, որոնք խոստանում են «արագացված» առաջընթաց մինչեւ «Circle.am»-ի ռեյտինգի վերին հորիզոնականներ՝ օգտագործելով «տարբեր տեխնոլոգիաներ», որոնց թվում անգամ «օգնություն» «Circle. am»-ից:



Ըստ այդմ՝ «Circle.am»-ն իր հայտարարությունում տեղեկացնում է, որ նման անազնիվ միջոցի դիմողը ռիսկի է ենթարկում ոչ միայն իր ֆինանսական միջոցները, այլ նաեւ իր վարկանիշն ու համբավը, քանի որ անազնիվ մեթոդներով առաջխաղացում արձանագրած կայքերը բացահայտվում են եւ հեռացվում վարկանիշային ցուցակից` առանց վերականգնվելու հնարավորության:



Մասնավորապես այս ամսվա ընթացքում «Circle.am»-ից այդ պատճառով հեռացվել են «myvideo.am», «tariff.am» եւ «armjob.am» կայքերը: