Մեծ վթար Արցախի փողոցում

Մեծ վթար Արցախի փողոցում
Այսօր երեկոյան Արցախի փողոցում մեծ վթար է տեղի ունեցել: Իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եւ «Գազել» մակնիշի 76 համարի երթուղային տաքսին:



Ականատեսների վկայությամբ` մեքենաները հրդեհվել են, կան զոհեր եւ բազմաթիվ տուժածներ: Նախնական տեղեկությունների համաձայն` չորս հոգի մահացել է, այդ թվում` երթուղայինի վարորդը: Տեղում աշխատում են ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը: