Վարորդն ու նրա կողքի ուղեւորն այրվել են

Վարորդն ու նրա կողքի ուղեւորն այրվել են
(Թարմացված) Այսօր երեկոյան Արցախի փողոցում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել է 5 հոգի, վիրավորվել` յոթը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է մեր թղթակիցը, վիրավորները գտնվում են հիվանդանոցում:



Գազելի վարորդը եւ նրա կողքի ուղեւորը այրվել են: Այս պահին աշխատանքներ են տարվում` նրանց դիակները մեքենայից դուրս բերելու ուղղությամբ:



Մահացել է նաեւ Մերսեդեսի վարորդը:



Ներկայացնում ենք այն վիրավորների անունները, ովքեր այժմ գտնվում են «Էրեբունի» հիվանդանոցում` Փափազյան Հովսեփ, ծնված 1957թ.,  Մուրադյան Մարիաննա` 1976թ., Խաչատրյան Աննա`1989թ.,  Պապոյան Գոռ` 1993թ., Պետրոսյան Վալերիկ`1957թ., Ստեփանյան Հռիփսիմե` 1991թ., Գաբրիելյան ԳԵղամ`1990թ., Հայրապետյան Գոռ` 2004թ., Գևորգյան Մուշեղ `1984թ.: