Մոսկվայում ադրբեջանցիների եւ հայերի միջեւ զանգավածային կռիվ է եղել, կա սպանված

Մոսկվայում ադրբեջանցիների եւ հայերի միջեւ զանգավածային կռիվ է եղել, կա սպանված
Երեկ Մոսկվայի մարզի Լյուբերեցյան շրջանում Հայաստանից եւ Ադրբեջանից ժամանածների միջեւ ծեծկռտուք է սկսվել` սառը եւ գազային զենքի կիրառմամբ: Զանգվածային ծեծկռտուքի արդյունքում մեկ մարդ զոհվել է, յոթ մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին են հայտնել քաղաքի իրավապահները:



Զոհվածը 24-ամյա մի տղամարդ է եղել, որը դանակի հարվածից սպանվել է տեղում, իսկ վիրավորված յոթ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց հրազենային եւ սուր-կտրող գործիքից ստացված վերքերով: Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 12 պարկուճ: