Սովորում ենք օտար լեզու

Սովորում ենք օտար լեզու
Օտար լեզու ուսանելը շարունակում է որոշ պաշտոնյաների ու գործիչների շրջանում մնալ մոդայիկ՝ անգամ եթե այդ լեզուն երբեւէ չեն օգտագործելու: Ասենք, Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, ով իր տնօրինած հսկայական ոլորտը, ըստ լավատեղյակ անձանց, բացարձակապես չի տիրապետում, ինտենսիվ ուսանում է ֆրանսերեն լեզուն:



Հավանաբար պատճառն այն է, որ քաղաքապետարանից հաճախ են գործուղումների մեկնում Ֆրանսիա եւ այնտեղից էլ հաճախ են հյուրեր ունենում: Սակայն քաղաքապետարանում համոզված են, որ շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե փոխքաղաքապետը ֆրանսերեն դասերի փոխարեն ուսումնասիրեր մշակույթի, կրթության կամ առողջապահության համակարգերը, դրանց խնդիրներն ու անելիքները, այլ ոչ թե ֆրանսերենի ուսուցչի հետ մեկուսանար կաբինետում:



Անգլերեն է պարապում նաեւ ՀՀ երկրորդ նախագահի տիկինը՝ Բելլա Քոչարյանը: Նրան ծառայողական մեքենան շաբաթը երկու անգամ բերում է Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող Լեզվի կենտրոն, որտեղ մի քանի ժամ նա օտար լեզու է ուսումնասիրում: Հավանաբար ամուսնու քայլերի տրամաբանությունը հասկանալու համար մայրենի լեզվի իմացությունը չի բավարարում: