Պաշտոնական հաղորդագրությունն էլ ստացվեց

Պաշտոնական հաղորդագրությունն էլ ստացվեց
Երեկ մենք գրել էինք, որ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներին եւ քրեական գործ է հարուցել Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված փաստերի առիթով: Երեկ ստացվեց նաեւ պաշտոնական հաղորդագրությունը.



«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ... կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինչական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք... պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ, ժամկետանց  լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու  եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա  2009-2010թթ. ընթացքում ՀՀ պետբյուջեից  դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար»: