Աղջկան առեւանգե՞լ են

Աղջկան առեւանգե՞լ են
Սիսիանի թիվ 2 դպրոցում երեքշաբթի կեսօրին  իրարանցում էր: Լուր էր տարածվել, թե առեւանգել են 5-րդ դասարանի աշակերտուհի Նարինեին: Ըստ աշակերտների, առեւանգողները եղել են 2 հոգի, որոնցից մեկը՝ դիմակով: Աղջկան, ըստ լուրերի, նստեցրել են սեւ «Վոլգա» ու տարել:



Սակայն դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքեց, այդ ամենը համարելով «երեւակայության արդյունք»: Սիսիանցիները պատմում են, որ մեկ շաբաթ առաջ նման առեւանգում եղել է նաեւ Սիսիանի թիվ 1 մանկապարտեզից ու Բռնակոթից: