Թամամյանի կալանքը երկարաձգեցին եւս երկու ամսով

Թամամյանի կալանքը երկարաձգեցին եւս երկու ամսով
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքն այսօր երկարաձգվել է եւս երկու ամսով: Այս վճիռը կայացվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ:



Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Ըստ շրջանառվող տեղեկությունների, Հովհաննես Թամամյանի նկատմաբ քրգործ է հարուցվել քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու մեղադրանքով: