Ինտերնետում են հայտնվել Շվարցենեգերի սիրուհու եւ ապօրինի որդու նկարները

Ինտերնետում են հայտնվել Շվարցենեգերի սիրուհու եւ ապօրինի որդու նկարները
«TMZ.com»-ը հրապարակել է հոլիվուդյան աստղ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի  սիրուհու նկարները եւ անունը, ով աստղից որդի ունի:



Նկարներում պատկերվածը սպասուհի Միլդրեդ Պատրիսիա Բեանան է՝ դերասանի ապօրինի որդու հետ: Կնոջը մի քանի տարի հաջողվել է գաղտնի պահել երեխայի իսկական ծագումը թե՛ ամուսնուց, թե՛ Շվարցենեգերից:



Նրանց սիրավեպը սկսվել էր շատ տարիներ առաջ: Սպասուհին խոստովանել է, որ աստղի հետ սեռահարաբերությունների ժամանակ պահպանակ չի օգտագործել:



Երբ ամեն ինչ բացահայտվել է, Բեանան աշխատանքից ազատվել է՝ մոտ 20 տարի աշխատելուց հետո, իսկ նախկին նահանգապետը նրան մեծ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: Այժմ Բեանան իր չորս երեխաների հետ ապրում է Լոս Անջելեսին մոտ գտնվող իր շքեղ առանձնատանը: