Գրքերով Բաբելոնյան աշտարակ է կառուցել

Գրքերով Բաբելոնյան աշտարակ է կառուցել
Արգենտինացի նկարիչ Մարթա Մինուջին 30 հազար կտոր գրքերից` մոլորակի բոլոր ազգերի լեզուներով, պատրաստել է Բաբելոնյան մի աշտարակ՝ ի պատիվ այն բանի, որ այս տարի Բուենոս-Այրեսը ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: 25 մետրանոց հսկա աշտարակը տեղադրվել է Բուենոս-Այրեսի Սան-Մարտին հրապարակում: Աշտարակը վկայությունն է արգենտինացիների՝ գրքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, փառաբանման եւ հավերժացման: