Ո՞վ է այն բարձրաստիճան ախմախը...

Այլեւս որեւէ ասելիք չունենք հայ եկեղեցու սպասավորին հայ եկեղեցու բակից վռնդելու փորձի, երկու երիտասարդի կողմից նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ նույնիսկ ֆիզիկական բռնության դրսեւորումների, եկեղեցականի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքների մասին: Երեւի այնքան հանցավոր է եղել մեր անտարբերությունը, որ հասել ենք մեր տան մեջ մեր հավատն ու իրավունքները պաշտպանելու անկարողության շեմին:
Տեղն է մեզ` շարքային քաղաքացիներից մինչեւ իշխանավորներ, պարզ հավատացյալներից մինչեւ բարձրաստիճան հոգեւորականներ: Պատկերացնո՞ւմ եք` Հայ առաքելական եկեղեցին զոհ է իր երկրում` Հայաստանում, զոհ է Աստծո տան բակում, զոհ է Մայր տաճարում, եւ տարբերություն չկա, թե դեպքը որտեղ է պատահել: Եղածը եղած է, փաստ:
Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե տեղի ունեցածի մանրամասն նկարագրությունը, այլ բռնության ենթարկված հոգեւորականի այն հայտարարությունը, որ հոգեւորսություն կոչվող վարակը բարձր հովանավորներ ու դատապաշտպաններ ունի Հայաստանում: Այնքան բարձր, որ մարդն անուններ տալ չի համարձակվում:
Այ սա արդեն ավելի լուրջ է, քան «ուզեցի նկարեմ` հեռախոսս խլեցին» լացակումած խոստովանությունը: Հեռախոսդ խլեցի՞ն՝ քարը վերցնեիր ու տայիր գլխներին: Ումի՞ց վախեցար: Քրիստոսի գերեզմանին 10 րոպե շուտ կամ ուշ մոտենալու համար իսկական պատերազմ եք սարքում հույների հետ, երկու երիտասարդի հարց, էն էլ եկեղեցու բակում, չե՞ք կարողանում լուծել: Խաչով, Ավետարանով որ բերաններին հասցնեիք` կհասկանային, որ եկեղեցու բակում չի կարելի հոգեւորսությամբ զբաղվել ու դրան խոչընդոտող տերտերին ծեծել:
Գործող օրենքից էլ կարիք չկա բողոքելու` թե համապատասխան իրավունք չի տալիս: Այդ հետո, դատարանում կտեսնենք` տալի՞ս է, թե՞ չի տալիս: Դու քո անելիքն արա, ինչպես ճիշտ ես համարում ազգիդ համար, ու քեզ դատողների թիվն իսկույն կնվազի: Սա է միակ ճիշտ կեցվածքը: Մնացածը լոլո է: Եվ ամենակարեւորը` մինչեւ կոկորդ կրծող շան տիրոջ անունը չտաս, այդ շան կատաղությունը չի անցնի: Սա արդեն մի փոքր այլ ոլորտից է, բայց դարձյալ` ճշմարտություն:
Այստեղ արդեն պետությունն անելիք ունի: Եկեղեցին միայնակ, տասը անուն էլ տա, մինչեւ պետությունը չկանգնի նրա կողքին, ոչինչ անել չի կարող: Այստեղ մենք համաձայն ենք Եկեղեցու հետ, բայց, միեւնույն է, Եկեղեցու` սեփական տան մեջ զոհի կեցվածք ընդունելն անթույլատրելի է:
Այլեւս կա հստակ հասցեն` կոկորդ կրծողների հովանավորը (ները) բարձրաստիճան մարդ է: Գտեք ուրեմն այդ բարձրաստիճանին ու հրապարակ բերեք: Այլապես այս մեղադրանքը հավասարապես տարածվում է այն 500-600 մարդու վրա, ովքեր հայաստանյան չափանիշներով համարվում են բարձրաստիճան:
Նրանցից ո՛վ է աղանդի բիզնես անողը, մեր երկրում աղանդի (ների) դիրքերն ամրապնդողը, սրբություն չճանաչող շան լակոտի բերանը լեզու դնողը: Կասկած կա՞, որ Հայաստանում ապրող 500 բարձրաստիճաններից յուրաքանչյուրն անգիր գիտի, թե ինչով են զբաղված մնացած 499-ը: Կամ հակառակը` 499 մարդու հարցրու, եւ նրանք միեւնույն պատասխանը կտան այն հարցին, թե ինչով է զբաղվում 500-րդն ու ինչ բիզնեսներ ունի: Ուրեմն պետք չէ չքմեղանալ ու զարմացած արտահայտությամբ գլուխ տմբտմբացնել, թե` տեսա՞ր ինչ եղավ, տերտեր էլ ծեծեցին: Այսօր ծեծեցին, վաղը, եթե հանցավոր անտարբեր լինենք, մեզ էլ կուտեն, կվերջացնեն:
Ես չեմ ուզում հավատալ, որ առանձին բարձրաստիճաններից բացի պետությունն էլ փայ ունի այն գումարներից, որ դրսից ներարկում են աղանդներին` տարածման համար: Եվրոպական կառույցներ, ֆինանսական կենտրոններ` ինչ անուն ուզում եք տվեք: Եթե նրանց` Հայաստանին ֆինանսավորելու պայմաններից մեկն էլ այն է, որ եկեղեցու բակում անգամ թույլատրվի ազատ հոգեւորսությունը, ուրեմն վերջնականապես ապականված ենք:
Վաղը ճիշտ սրանց նման երկու հայ կոչվող երիտասարդ էլ կմտնեն եկեղեցի ու տերտերին, կոկորդը կրծելու սպառնալիքի տակ, կստիպեն գրանցել իրենց համասեռ ամուսնությունը: Մենք չենք ցանկանում, որ մեր տանը նման խայտառակություն տեղի ունենա, առավել եւս՝ չենք ցանկանում, որ նրանց հարսանիքի քավորը դառնա պետությունը` իր բարձրաստիճանավորներով:
Եվ ուրեմն, այո, պետք է տալ այն մարդու (մարդկանց) անունը, ով չխորշեց ու իր հովանավորությամբ Հայաստանում պատվի ու արժանապատվության տեր դարձրեց այս վարակը: Նրան պետք է պատժել ու ցրիվ տալ այս խաժամուժը, որ կրոնական ազատությունների անվան տակ արդեն ստահակությունն է հռչակել որպես փրկության ճանապարհ:
Էդիկ Անդրեասյան
Կարծիքներ