Քահանային թղթադրամներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել

Քահանային թղթադրամներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել
Ֆրանսիական «Nice-Matin» օրաթերթը մանրամասներ է ներկայացրել թղթադրամների կեղծման գործով Ֆրանսիայում ձերբակալված խմբի մասին, որի մեջ կան նաեւ հայեր, ըստ թերթի՝ 7 հոգի, նրանցից մեկը՝ հայտնի գողական:



«Այս հայն անցյալում ոստիկանների ուշադրության կենտրոնում է եղել, քանի որ ուներ չպարզաբանված հարաբերություններ գողական աշխարհի ներկայացուցիչների հետ»,- գրում է թերթը:



Մեր տեղեկություններով՝ խոսքը 47-ամյա Միհրդատ Ասատրյանի՝ Միրոյի մասին է, ով, ըստ թերթի, շփումներ է ունեցել ինտերնացիոնալ գողականների հետ՝ մաֆիայի թուրք պարագլխի, Սեն Լորան քաղաքից մի վրացի միլիարդատիրոջ, Բելգիայից իտալացի գողականի եւ մի ռուսի հետ, ով զենքի առեւտրով է զբաղվում եւ շատ շքեղ առանձնատուն ունի Ֆրանսիայում:



Թերթը գրում է, որ թղթադրամներ կեղծելու մեղադրանք է ներկայացվել նաեւ Նիցցայի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստրասբուրգի հովիվ տեր Վաչեին: