Օրվա սկանդալը
Վերջին օրերին միջազգային հանրության եւ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված ամենաաղմկահարույց միջադեպը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի` սեռական ոտնձգության մեղադրանքով ձերբակալությունն է:
Հիշեցնենք, որ 64-ամյա Ստրոս Կանը ձերբակալվել է մայիսի 14-ին, Նյու Յորքի օդանավակայանում` Մանհեթենի «Սոֆիտել» հյուրանոցում սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով:
Ստրոս Կանը ոչ միայն գլխավորում է աշխարհի ֆինանսական ամենահզոր կառույցներից մեկը, որի «ձեռքին» են նայում բազմաթիվ պետություններ, ուրեմնեւ նրա կայացրած որոշումներից ու ինչ-որ տեղ` քմահաճություններից է կախված նույն այդ պետությունների՝ շատ իմաստով, տնտեսության ճակատագիրը (ինչպիսին, մասնավորապես, Հունաստանն է, որտեղ առկա ֆինանսա տնտեսական ճգնաժամով պայմանավորված` այժմ գրեթե խուճապային վիճակ է ստեղծվել), այլեւ` Կանը Ֆրանսիայում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններում ամենաիրատեսական թեկնածուներից էր:
Նա առաջադրված էր վերջին տարիներին զգալի ակտիվացած սոցիալիստական կուսակցությունից, եւ Սարկոզիի պոպուլիզմից ու արկածախնդրությունից հոգնած շատ ֆրանսիացիներ նրա եւ նրա կուսակցության հետ սկսել էին հույսեր կապել:
Հասկանալի է, որ նման սկանդալից հետո նրա թեկնածության հարցն օրակարգից դուրս եկավ. ի վերջո ֆրանսիացիները մտածելու են, թե «հյուրանոցի սպասուհուն բռնաբարող կամ թեկուզեւ բռնաբարելու փորձ անող մարդը վաղը մեր երկրի նախագահ դարձավ՝ մեզ է բռնաբարելու»: Այս օրերին ֆրանսիացի սոցիալիստներն իրենց շարքերում համարժեք փոխարինողի են փնտրում: Իսկ ԱՄՀ խորհուրդը միակարծիք է այն բանում, որ «Ստրոս Կանն այնպիսի դրության մեջ չէ, որ կարողանա կառավարել նման միջազգային կազմակերպությունը», եւ երեկ Կանն իր պաշտոնից հրաժարական է տվել: Սակայն, ինչպես դա հաճախ է լինում նմանատիպ քաղաքական սկանդալների հետ, այս ամենից «սարքած գործի հոտ է գալիս»:
Դեպքից 4 օր անց տեղեկություն է հաղորդվում, թե թեթեւ վնասվածքներով հիվանդանոց հասցված, «բռնաբարված» սպասուհին փոխել է իր ցուցմունքը եւ հայտարարել, թե «իրենց մեջ տեղի ունեցածը միանգամայն կամավոր հիմունքներով է եղել»: Դե արի ու էս կանանցից բան հասկացիր:
Եվ հետո՝ էդ հզոր մարդը հո Պանիկովսկին չէ՞ր, որ տառապեր սեռական անբավարարվածությունից ու նման քայլի գնար: Բոլորովին չի բացառված, որ սա մի հերթական «սոֆիթեյլ-գեյթյան» սկանդալ է, որում կամ ԱՄՀ-ի պես կոռումպացված համակարգի որոշ ազդեցիկ ֆիգուրներ են խառնված, կամ էլ` ֆրանսիական սոցիալիստների քաղաքական հակառակորդները:
Ինչեւէ, Կանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է այսօր, եւ բացառված չէ, որ այդ օրն էլ ինչ-որ բաներ պարզ դառնան:
Լեւոն Գեւորգյան

Կարծիքներ