Իսկ այլ հիվանդանոցներում ի՞նչ է տեղի ունենում

Քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախարարությունից հրահանգ է եղել աշխատանքից հեռացնել նաեւ հիվանդանոցի տնօրեն Դալլաքյանին, սակայն «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ Արա Մինասյանի միջնորդությամբ, ով Դալլաքյանի մտերիմն է, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը բավարարվել է խիստ նկատողություն հայտարարելով եւ քննարկելով հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:
Նշենք, որ նախօրեին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, շրջայց կատարել ու իր դժգոհությունը հայտնել տիրող վիճակի վերաբերյալ: Չգիտես ինչու՝ այս դեպքը հայտնվել է նախարարի ուշադրության կենտրոնում, նրա խորհրդական Վահան Պողոսյանն է ամեն Աստծո օր այցելում հիվանդանոց՝ ստուգումներ իրականացնելու:
Այնպիսի տպավորություն է, կարծես միայն «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնում են ոչ պրոֆեսիոնալիզմի ու տգիտության հետեւանքով դեպքեր գրանցվում:
Մինչդեռ այլ հիվանդանոցներում մասնագիտական թերացումների հետեւանքով մահվան ելքերով դեպքերը կոծկվում են ու հավիտյան մոռացության մատնվում: Իսկ այս հիվանդանոցում նաեւ բարեգործություն են անում եւ որոշ մասնագետներ շատ դրական են արտահայտվում գլխավոր բժշկի հասցեին:
Կարծիքներ