Ում է պատկանում ամառային դահլիճը

Ում է պատկանում ամառային դահլիճը
Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է իրականացնել մի նախագիծ, որի արդյունքում «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի ու Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքում պետք է երիտասարդական կենտրոն կառուցվի:



Երկրորդ դեպքում գաղափարը գոնե հասկանալի է, իսկ ինչ վերաբերում է ամառային դահլիճին, ապա այստեղ հարց է առաջանում, թե այդ ինչպես եղավ, որ կառավարության կողմից անհատույց սեփականության իրավունքով Մայր Աթոռին օտարված տարածքը, որտեղ անցած տարի նախատեսվում էր եկեղեցի կառուցել, քաղաքապետարանն օգտագործում է իր հայեցողությամբ:



Երեկ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստի ժամանակ այս հարցի հետ կապված՝ մեկնաբանություն խնդրեցինք խորհրդի մշտական անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանից, ով անցած տարի ակտիվ քննարկումներ էր տանում նաեւ եկեղեցի կառուցել-չկառուցելու հարցով:



«Ինձ համար տարօրինակ է քաղաքապետի հայտարարությունը մի բանով, որ տվյալ պարագայում «Կինոմոսկվայի» ամառային դահլիճի տերը հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցին: Ինձ հայտնի չէ, թե ինչ միջոցներով քաղաքապետարանը պետք է գնի, գույքափոխանակություն կատարի, որպեսզի կարողանա նման կենտրոն կառուցի: Գաղափարը գեղեցիկ է, բայց տվյալ պարագայում ես դրա ելքը չեմ տեսնում»,-ասաց  Մանասյանը: