Վկայություններ վերցրեք բոլորից

Վկայություններ վերցրեք բոլորից
Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու իշխանության տված հավաստիացմանը Րաֆֆի Հովհաննիսյանը  թերահավատությամբ է վերաբերվում: «Ես չեմ ուզում որեւէ մեկի անկեղծության դատավորը լինել: Ուզում եմ պարզապես արձանագրել այն, ինչ առկա է: Մարտի 1-ին գործում էր երկրորդ նախագահը, վարչապետ էր այն մարդը, որը դարձավ երրորդ նախագահ, եւ ընդդիմության գլխավոր դերակատարն էր Հայաստանի առաջին նախագահը»,- ասել է նա:



Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտություն համարելով՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշել է, թե պիտի լինի դատախազի հատուկ ինստիտուտ, որը կարող է վկայություններ վերցնել բոլորից՝ նախագահներից, գեներալներից, պաշտոնյաներից եւ շարքային քաղաքացիներից: «Ես համարում եմ, որ ազգային ողբերգությունը մնում է փակի տակ, որովհետեւ մինչեւ հիմա մի հատ քրեական գործ չկա, որտեղ կա ամբաստանյալ»:



Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանը պետք է դառնա միջազգային քրեական դատարանի անդամ, որպեսզի եթե ինքը չկարողանա լուծել հարցը, այն ներկայացնի միջազգային քրեական դատարանի քննությանը: