Մայիսի 21-ին աշխարհի վե՞րջն է
Ամերիկացի քարոզիչ Հարոլդ Հեմփինգը փորձում է վստահեցնել ողջ աշխարհին, որ մայիսի 21-ը նշանավորվելու է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստով: 89-ամյա Հեմփինգը հավատացնում է, որ իր մշակած մաթեմատիկական համակարգը թույլ է տվել հաշվարկել Փրկչի գալստյան օրը, եւ այդ օրը հենց մայիսի 21-ն է:
Նա 5, 10 եւ 7, իր խոսքերով, սուրբ համարվող թվերի որոշակի կոմբինացիայով ստացել է 722 հազար թիվը. ամսի 21-ին ուղիղ այդքան օր է լրանում Քրիստոսի խաչելությունից հետո:
Ինչպես երեւում է, Հեմփինգի գուշակությունը միանգամայն լուրջ են ընդունում աշխարհում: Առաջին հերթին դա նրանից է, որ Հեմփինգը հայտարարությունն արել է «Family Network Radio» իր իսկ հիմնադրած ռադիոկայանի միջոցով, որն ավելի քան 60 ռադիոկայան ունի ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ճապոնիայի, Ռուսաստանի, Թուրքիայի տարածքում եւ, հետեւաբար՝ բազմահազարանոց լսարան: ԱՄՆ-ում 2 հազար գովազդ-տեղեկատվություն է հրապարակվել` Քրիստոսի գալստյան եւ Ահեղ դատաստանի մասին:
Անգամ ռուսները զերծ չեն մնացել Հեմփինգի «արշավից». Մոսկվա, Նովոսիբիրսկ, Կրասնոդար քաղաքներում հասարակական փոխադրամիջոցներում բաժանվել են աշխարհի մոտակա վերջն «ավետող» թռուցիկներ:
Եթե հավատանք Հեմփինգին, դրախտում հայտնվելու է երկրաբնակների միայն 2 տոկոսը, իսկ մյուսներին հրեշտակները բաշխելու են «արքայությունից ոչ հեռու» գտնվող վայրերում:
Հեմփինգն աշխարհի վերջը խորհրդանշող աղետներից է համարում Ֆուկուսիմայի դեպքը, ահագնացող բնական աղետներն ու հասարակության մեջ չարիքի, հիվանդությունների ավելացումը, բարոյական անկումը, սեռական այլասերվածությունը:
Սոցիոլոգների տվյալներով՝ ԱՄՆ-ում ապոկալիպտիկ տրամադրությունները կտրուկ աճել են: Մարդիկ սկսել են շատ մտածել աշխարհի վերջի մասին: Նույնը վերաբերում է Ճապոնիային՝ հատկապես ատոմակայանի աղետից հետո:
Կտրուկ ավելացել է անհատական քիմիական ու ռադիոակտիվ նյութերից պաշտպանող սարքերի սպառումը, թանկացել է բունկերների ու ապաստարանների շինարարությունը: Ռուսներն էլ ետ չեն մնում. Ռուսաստանում կառուցել են «Նոյի տապան», իսկ մի ինժեներ առաջարկում է 80 հազար դոլարի դիմաց կառուցել հատուկ պատիճ, որն իզոլյացիայի չորս շերտ ունի, կարող է լողալ ջրում ու գլորվել բլուրների վրայով: Այսպիսի պատիճի մեջ մարդը կարող է 40 օր ապրել:
Խուճապի մատնվելուց առաջ երկու «բայց» քննության առնենք: Նախ` Հեմփինգն աշխարհի վախճանը կանխորոշելիս մեկ անգամ արդեն սխալվել է: 1994 թվականին Հիսուսի գալուստը չիրականացավ: Եվ երկրորդ՝ Աստվածաշունչը հուշում է, որ աշխարհի վերջը պիտի վրա հասնի հանկարծակի: Իսկ հիմա ողջ աշխարհն աչքերը չռած՝ գալուստ է ակնկալում:
Առաջին անգամ սխալ մարգարեացած Հեմփինգն արդարացել էր, թե հաշվարկներում անփութություն է թույլ տվել: Իսկ գուցե այս ողջ պատմության նպատակը «Family Network Radio»-ի մասսայականացումն ու փիա՞ռն է ողջ աշխարհի մասշտաբով:
Աստղիկ Սարգսյան

Կարծիքներ