Քաջարանի հանքը վնաս չի՞

Քաջարանի հանքը վնաս չի՞
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» շահագործելու է Շահումյանի հանքավայրը՝  ստորգետնյա արդյունահանմամբ։ Այսօր Կապանի քաղաքապետարանում տեղի  ունեցած հանրային քննարկման ժամանակ հնչեցին տարբեր կարծիքներ։



Ձեռնարկությունը պիտի աշխատի՝ նվազեցնելով շրջակա միջավայրի հասցվող   վնասն ու ավելացնելով ազդակիր համայնքներում իրականացվելիք սոցիալական   ծրագրերի ծավալը։ Ավելի քան 2 ժամ տևած քննարկման արձանագրությունը 1-2  օրից պատրաստ կլինի։ Կապանցիները առաջարկեցին արձանագրությունում ավելացնել, որ Կապանի  ողջ հասարակությունը դեմ է Շահումյանի բաց հանքի   շահագործմանը։



Դեռ հետախուզական աշխատանքներ են ընթանում այդ տարածքում ու  շահագործողները վերջնականապես չեն հայտարարել, որ բաց հանք չի լինելու, բայց կրքերը Կապանում բորբոքված են։



Բնապահպան Վլադիկ Մարտիրոսյանը միանշանակ դեմ է բաց հանքի շահագործմանը։ «Թող փակ լինի, չենք ասում կոմբինատը չաշխատի, բայց էդ փոշին գալու է դեպի Կպանն ու 6 համայնքներ»,-ասում է նա։



Մեր այն հարցին, այդ դեպքում Քաջարանի կոմբինատի ինչու է շահագործվում բաց եղանակով, Վ. Մարտիրոսյանը նկատեց, որ նախ այդ հանքը հեռու է Քաջարան քաղաքից։



«Եվ հետո, քաղաքը կառուցվել է շատ տարիներ հետո։ Այնուհետև քամիները փոշին չեն բերում քաղաքի վրա, այլ տանում են անմարդաբնակ վայրեր։ Այսինքն էլի տուժում է բնությունը, բայց մարդիկ չեն տուժում»,- ասաց բնապահպանը։



Շահումյանի հանքի բաց շահագործման քննարկումների մասին ավելի մանրամասն` առաջիկայում։