Իրենց համար գրոշներ են

Իրենց համար գրոշներ են
Վերջերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի աշխատանքներից ամենից շատ բացակայած պատգամավորները պատժվելու են. նրանց աշխատավարձից պահվելու է բացակայած օրերի դիմաց:



Երեկ սույն պատգամավորներից մեկը, ի պատասխան Արգամիչի սպառնալիքի, հայտարարեց. «Իսկ մեր ինչի՞ն են պետք այդ գրոշները, մենք մեր աշխատավարձի քարտերը տալիս ենք օգնականներին, որ իրենք ստանան այդ գումարը: Սրանից հետո կարող ենք նվիրել պրն Աբրահամյանին»: