Ջոն Հեֆերնը կփոխարինի Յովանովիչին

Ջոն Հեֆերնը կփոխարինի Յովանովիչին
Արդեն գրել էինք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը վերադառնում է հայրենիք: Նա նոր նշանակում է ստացել՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալի պաշտոնը:



Արդեն հայտնի է այն անձի անունը, ով ենթադրաբար կփոխարինի Յովանովիչին՝ դա Ջոն Հեֆերնն է, ով ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:



Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Մարի Յովանովիչը վերադարձից առաջ մի նախաձեռնությամբ էլ է հանդես եկել՝ որոշել է ստեղծել ամերիկյան շրջանավարտների միություն:



Եթե կա Երեւանի համալսարանի շրջանավարտների կազմակերպություն, սա էլ կլինի ամերիկյան շրջանավարտներինը: Այն թերեւս կձեւավորվի որպես հասարակական կազմակերպություն, սակայն քաղաքական կուսակցության վերածվելու հեռանկարով: