Ախր շա՜տ բարոյական ենք, է՜
Ամեն անգամ, երբ նշանավոր անձանց անձնական կյանքի վերաբերյալ ինտիմ մանրամասներ են ի հայտ գալիս, ակնառու է դառնում հայերիս ու, ասենք, ամերիկացիների աշխարհայացքի տարբերությունը բարոյականության հարցերում:
Շտրոս Կանը, ով հաջորդ տարի պիտի առաջադրվեր իբրեւ Ֆրանսիայի նախագահի թեկնածու, իր մի արարքով խաչ քաշեց թե սեփական կարիերայի, թե անվան վրա: Եթե սեռական տարաբնույթ կապերին աշխարհը հանդուրժողականությամբ է վերաբերվում, ապա բռնությունների հարցում նա շատ խիստ է. թեկուզ այլասերվածություն, միայն թե սեփական կամքով: Եթե Շտրոս Կանը սպասուհու նկատմամբ բռնություն գործադրած չլիներ, սկանդալ չէր լինի:
Երբ խոսքը հայտնի մարդու հետ կատարված որեւէ իրողության մասին է, սկանդալի մեջ ներգրավված երկրորդ անձը եւս սկսում է համբավ ձեռք բերել: Հյուրանոցի սպասուհին, ով Շտրոս Կանի դեմ հայց էր ներկայացրել, կարող է շուտով հայտնի դեմք դառնալ: Ինչպես, ասենք, Բիլ Քլինթոնին իր «տեղը ցույց տված» Մոնիկա Լեւինսկին, ում մասին նախքան այդ ոչ ոք ոչինչ չէր լսել:
Կամ Միլդրեդ Բաենան` Առնոլդ Շվարցենեգերի «նորաթուխ» սիրուհին: Առայժմ սպասուհու անունը թաքցնում են, եւ դրան նպաստում է այն, որ արտասահմանյան լուրջ պարբերականները հետեւում են խիստ էթիկական նորմի. գաղտնի պահել այն անձի անունը, ով պնդում է, որ իրեն բռնության են ենթարկել: Այնքան ժամանակ մինչեւ սպասուհին ինքը հայտնի իր ով լինելը: Գուցե առիթից օգտվի ու միանգամից հանրաճանա՞չ դառնա:
Հիմա էլ երկրորդ նշանավոր մարդը` Առնոլդ Շվարցենեգեր դերասանն ու նախկին նահանգապետն է ընկել տհաճությունների մեջ: Մինչ այս նա կարողացել էր պահպանել անբասիր ամուսնու դեմքը, իսկ այժմ այն աղտոտվել է ապօրինի որդու եւ սիրուհու գոյության մասին լուրերով: Ուշադրության կենտրոնում հայտնված սպասուհին Միլդրեդ Պատրիսիա Բաենան է, ով մինչ այս քիչ հայտնի մոդել է եղել: Նա որդի ունի, ում հայրությունը ճանաչել է Առնոլդ Շվարցենեգերը:
Ասում են, որ դերասանը միշտ էլ առատաձեռն է եղել մոր եւ որդու նկատմամբ: Միլդրեդը բռնության չի ենթարկվել, այլ, ինչպես բամբասում են, ընդհակառակը՝ անպատշաճ հագուստով ու պահվածքով ինքն է զրկել անպարտելի տերմինատորին կամքի ուժից եւ ինտիմ հարաբերությունների մեջ մտել նրա հետ: Սոցկայքերում վերաբերմունքը բացասական է Միլդրեդ Պատրիսիայի նկատմամբ: Նրան նախատում են, հայհոյում: Իսկ Շտրոս Կանի դեպքում սպասուհուն վերաբերվում են կարեկցանքով եւ ըմբռնումով: Ֆեմինիստական զգացումներն ակտիվանում են հատկապես այն դեպքերում, երբ կնոջ նկատմամբ բռնություն է կիրառվում:
Այս սյուժեն միանգամայն այլ տեսք կստանար, եթե իրադարձությունները տեղի ունեցած լինեին Հայաստանում: Մասնավորապես, կանանց հանդեպ վերաբերմունքը միանգամայն այլ կլիներ: Մեր երկրում տղամարդկային թուլություններին մատների արանքով են նայում` համարելով, որ տղամարդը ցանկության հարցում չի կարող զսպել իրեն, իսկ կինը կարող է, հետեւաբար, կինն արահետից շեղվելիս «բանադրության» է ենթարկվում, ինչպիսին էլ եղած լինեն հանգամանքները, իսկ տղամարդուն գրեթե արդարացնում են:
Այս մտածելակերպը խարսխված է սեռական հոգեբանության խիստ աղոտ պատկերացումների վրա եւ արդարացի չէ: Նախ` դավաճանությունը մնում է դավաճանություն թե կնոջ, թե տղամարդու դեպքում: Եվ երկրորդ՝ տղամարդու ընկալումը վիզուալ է. տղամարդու ցանկությունը կարող է հարուցել անգամ այն կինը, որին նա տանել չի կարողանում: Իսկ կնոջ ցանկությունն արթնանում է, երբ տղամարդու հետ հոգեկան կապ կա:
Եթե այս տեսանկյունից նայենք, ապա կնոջ առաքինության անկումն ավելի ներելի է, քանի որ նա գործում է զգացմունքների թելադրանքով, այնինչ տղամարդը կարող է առաջնորդվել միայն մարմնական ցանկություններով: Այս առումով ամերիկացիները ճիշտ են, երբ դավաճանության մեջ ավել կամ պակաս մեղավորներ չեն փնտրում: Հայ կինը նմանատիպ իրավիճակում խայտառակված կզգար` թե սպասուհու, ում նկատմամբ բռնություն է իրականացվել, թե կամավոր սիրուհու կարգավիճակում:
Լինել բռնության զոհ եւ միաժամանակ տառապել հասարակական կարծիքի պատճառով. ահա նրա ճակատագիրը, եթե ապրելիս լիներ Հայաստանում: Նաեւ կծաղկեր բամբասանքը՝ այդ կնոջ ոսկորները «կաղային»: Մեզանից շատերը ուրիշների կյանքով ապրելն իրենց ամենահաճելի զբաղմունքն են համարում:
Աստղիկ Սարգսյան

Կարծիքներ