Ո՞րն է Դաշնակցության խնդիրը

Ո՞րն է Դաշնակցության խնդիրը
Իշխանության ներկայացրած նոր ԸՕ-ի քննարկմանը երեկ 2008թ. նախագահական ընտրություններում ընտրական շտաբի ղեկավար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր վրա էր վերցրել Դաշնակցության քննադատությունները հակադարձելու գործը: Այնպես որ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի քննադատությունից հետո հայտարարեց՝ ձեզ ոչ թե ռեֆորմ է պետք, այլ պետք է, որ մենք իշխանությունը կորցնենք:



Վահան Հովհաննիսյանը «տակ» չմնաց. «Այո, անկեղծ ասած, որ դուք իշխանությունը կորցնեք: Դուք ինչո՞վ եք այդ արժեքները վաստակել, որ անընդհատ իշխանության մնաք, ժողովրդի վիճա՞կն է լավացել, իհարկե ոչ»:



Իսկ արդեն դաշնակցական Արծվիկ Մինասյանի ելույթից հետո Հովիկ Աբրահամյանը չդիմացավ. «Պարոն Մինասյան, Ձեր խնդիրը ոչ թե ընտրական օրենսգիրքն է, Ձեր խնդիրը իշխանությունն է: Եթե իշխանությունը հիմա հրաժարական տար, կասեիք` այս օրենսգիրքը շատ լավն է, չէ՞»: