Դաշնակցականները հանդիպել են վարչապետի հե՞տ

Դաշնակցականները հանդիպել են վարչապետի հե՞տ
«Հրապարակի» շաբաթ օրվա համարում մենք գրել էինք, որ կառավարությունում քննարկում են Դաշնակցության կոշտ քննադատություններին դիմակայելու եղանակներ եւ որոշել են նրանց դեմ պայքարել դաշնակցական նախարարների օրոք կատարված չարաշահումները հրապարակայնացնելով:



Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնակցականներն այս հրապարակմանն արձագանքել են անմիջապես եւ օրերս եղել են կառավարությունում, ամենայն հավանականությամբ հանդիպել են Տիգրան Սարգսյանի հետ:



Մեզ չհաջողվեց դաշնակցականներից պարզել, թե կոմպրոմատների պատերազմը մեղմելու կամ դադարեցնելու շուրջ ինչ համաձայնության են եկել: