91-ամյա կինն «ինքնասպանների պարագաներ» է վաճառել

91-ամյա կինն «ինքնասպանների պարագաներ» է վաճառել
Հետախուզությունների դաշնային բյուրոն խուզարկել է 91-ամյա ամերիկուհի, Քալիֆորնիայի բնակիչ Շարլոթա Հայդորնի տունը։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Հայդորնն ունի «ինքնասպանության համար նախատեսված պարագաներ» արտադրող ընկերություն։ Հավաքածուն կազմված է պլաստիկե տոպրակից եւ ճկուն խողովակից, որով հելիում է գալիս։ Շարլոթա Հայդորնի ընկերությունն այդ հավաքածուն վաճառելիս է եղել հեռախոսի միջոցով. մեկ հավաքածուն արժեցել է 60 դոլար։

Հետախուզությունների դաշնային բյուրոյի գործակալներն առգրավել են 91-ամյա ձեռնարկատիրուհու համակարգիչները, կարի մեքենան եւ արդեն պատրաստի պարագաներով տուփերը։ Ավելի վաղ՝ մայիսի 22-ին, Նյու Յորքում հայտնաբերվել էր ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ եւ երգահան Ջոզեֆ Բրուքսի մարմինը, ով հավանաբար ինքնասպան է եղել հենց այդպիսի հելիումով տոպրակի միջոցով։ Հայտնի չէ՝ արդյոք Շարլոթա Հայդորնի տան խուզարկումը որեւէ կերպ կապված է ռեժիսորի մահվան հետ։