Մանկապիղծ- մարդասպանը մահապատժի է ենթարկվել

Մանկապիղծ- մարդասպանը մահապատժի է ենթարկվել
Մայիսի 25-ին Արիզոնայում մահապատժի է ենթարկվել 13-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության մեջ մեղավոր ճանաչված Դոնալդ Էդվարդ Բիթին։ Վերջինս 1984 թվականին առեւանգել էր Քրիսթի Էնն Ֆորնոֆֆին, բռնաբարել, ապա խեղդամահ արել նրան։ Երկու օր նա մարմինը պահել է իր բնակարանում, ապա փաթաթել է այն սավանի մեջ եւ թաքցրել շենքի կողքի աղբարկղերի ետեւում։ Մանկապիղծի պաշտպանները փորձել են բողոքարկել դատարանի որոշումը, հայտարարելով, որ քննության ընթացքում իրենց պաշտպանյալը զրկված է եղել արդարացի իրավաբանական աջակցությունից։

Իր վերջին խոսքում Բիթին ներողություն է խնդրել զոհի ծնողներից։ 56-ամյա ամերիկացուն մահապատժի են ենթարկել մահացու ներարկման միջոցով։

Դոնալդ Էդվարրդ Բիթին 2011 թվականին Արիզոնայում մահապատժի ենթարկված արդեն երկրորդ հանցագործն է։ Իսկ ընդհանուր առմամբ, Death Penalty Information Center-ի տվյալներով, այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել 19 հոգի։



Top-news.am