Դատապարտվել են 4,5 եւ 4 տարի ազատազրկման

Դատապարտվել են 4,5 եւ 4 տարի ազատազրկման
2009-ին Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումներից մեկի հետքերով հարուցված քրեական գործը հասել է իր ավարտին՝ խախտումներ կատարած անձինք օրեր առաջ դատապարտվել են ազատազրկման:



Խոսքը «Կամար» ընկերության մասին է, որի տնօրեն Հայկ Վարդանյանը պետբյուջեից հատկացված 153 միլիոն դրամով հիդրոլոգիական նավ ձեռք բերելու փոխարեն գնել էր ձկնորսական նավ, որի համար վճարել է ընդամենը 47 մլն դրամ, տեղափոխման ծախսերի հետ միասին, ըստ մաքսային փաստաթղթերի՝ ծախսը կազմել է 79 մլն 931 հազար դրամ:



Այս ապօրինությունների բացահայտումից հետո գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց ՍՊԸ-ի տնօրենի եւ հաշվապահի նկատմամբ: Մայիսի սկզբին Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավճռով նրանք դատապարտվել են 4,5 եւ 4 տարի ազատազրկման: