Ամեն ինչի մեղավորը կինս է

Ամեն ինչի մեղավորը կինս է
Մայիսի 25-ին հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան փողոցի թիվ 14 շենքի մոտ գտնվող տնակում կախվել է 64-ամյա Արմեն Չոբանյանը: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները Լոռու ոստիկանապետ Անուբախ Համբարյանի եւ քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորութամբ։



Հարեւանների պատմելով, կախված տղամարդու դին իրենց պատկանող տնակի մուտքի դիմացի ծածկի տակ ժամը 13։00-ի սահմաններում հայտնաբերել է նրա կինը՝ Սուսաննա Ծառիկյանը։



Իրավապահները տնակի ներսում, սեղանի վրա հայտնաբերել են երկտող, որտեղ ինքնասպանությունից առաջ Չոբանյանը գրել է. «Ոչ ոքի չմեղադրեք, ամեն ինչի մեղավորը կինս է՝ Սուսանը»: Ինքնասպանության փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։