Անձրեւը քանդել է գերեզմանոցը

Անձրեւը քանդել է գերեզմանոցը
Մայիսի 26-ին, ժամը 19։00-ի սահմաններում Լոռու մարզի Շահումյան համայնքում ուժեղ կարկուտ է տեղացել, ինչի հետեւանքով առաջացած անձրեւաջրերը քանդել են շահումյանցի Ներսես Թամրազյանին պատկանող բնակելի առանձնատան 4x15 չափի պատը։ Կատարվածի մասին տեղեկանալով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Լոռու փրկարարական վարչության փրկարարները՝ պետի տեղակալ  Լեւոն Դալլաքյանի գլխավորությամբ։



Պարզվել է, որ տան մյուս հատվածին վտանգ չի սպառնում։ Բնակիչները, սակայն, մտավախություն ունեն, որ եւս մեկ նման հորդառատ անձրեւ, եւ իրենց տունն ամբողջությամբ կփլվի։ Ավելացնենք, որ անձրեւների պատճառով արդեն քանի տարի է, ինչ օրեցօր փլուզվում է նաեւ Շահումյան համայնքի գերեզմանատունը, իսկ ահա տեղացած վերջին կարկուտը հերթական անգամ լուրջ վնասներ է հասցրել գերեզմաններին, քանդելով ու ձորը լցնելով մի շարք հանգուցյալների շիրիմներ։ Մանրամասները՝ մեր վաղվա համարում։