Շաբաթվա բլեֆը

Շաբաթվա բլեֆը
Անվանական միջին աշխատավարձը Հայաստանում այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 5.2%-ով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից օրերս հրապարակված տվյալներից:



Սա, անշուշտ, մեծ սուտ է, որովհետեւ իրականում ոչ մի աշխատավարձ էլ չի ավելացել: Սակայն անգամ եթե հալած յուղի տեղ ընդունենք ասվածը,  հաշվի առնելով նույն մարմնի կողմից հրապարակված մեկ այլ տվյալ, ըստ որի` նույն ժամանակահատվածում սպառողական ապրանքների գներն աճել են 8.95%-ով, ստացվում է, որ իրական աշխատավարձերը նախորդ տարվա համեմատ նվազել են առնվազն 3.93%-ով: