Շաբաթվա խոստումը

Շաբաթվա խոստումը
Այս տարի Հայաստանում արտադրվող գյուղմթերքը կապահովի ներքին պահանջարկը` երեկ լրագրողներին խոստացել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Խոստումը, սակայն, սրանով չի սահմանափակվել. նախարարը խոստացել է, որ առաջիկա 10-15 օրերին կիջնեն կարտոֆիլի, իսկ առաջիկայում` նաեւ մնացած գյուղմթերքների գները: Սրանից բացի` 20-30%-ով ավելանալու են նաեւ գյուղմթերքների արտահանման ծավալները: Ինչպես ասում են` կապրենք-կտեսնենք: