ԱՄՆ-ն ու Ադրեջանն ընդդեմ Իրանի

ԱՄՆ-ն ու Ադրեջանն ընդդեմ Իրանի
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի անունից կրկին Իրանի դեմ հայտարարություն է տարածվել: Հետաքրքրական է, որ այդ հայտարարությունը ոչ թե պաշտոնական աղբյուրն է տարածել, այլ ադրբեջանական «Trend» գործակալությունը` հղում կատարելով պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչին, որը «ցանկացել է անանուն մնալ»:



Ինչպես միշտ, այդ պետդեպարտամենտի հայտարարությունը վերաբերում է Իրանում մարդու իրավունքների պաշտպանվածության ցածր մակարդակին: «Վաշինգտոնը ծայրահեղ մտահոգված է Իրանում սեփական եւ օտարերկրյա քաղաքացիների իրավունքների մշտական խախտմամբ»,- ասել է անանուն ներկայացուցիչը:



Ադրբեջանական գործակալությունը, որը պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ հարցազրույց անելու հնարավորություն է ունեցել, ոչ թե Ադրբեջանին, այլ Իրանին վերաբերող հարցեր է ուղղել:



Սա տարօրինակ չի թվա, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն հակաիրանական տեղեկատվություն են տարածում:



Թեեւ Իլհամ Ալիեւն Իրանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ իրենք եղբայրական երկրներ են, ադրբեջանական լրատվամիջոցների գործունեությունը ճիշտ հակառակն է ապացուցում: