Ահաեկչություն Իրաքում

Ահաեկչություն Իրաքում
Առնվազն 17 մարդ է մահացել Իրաքի Տիկրիտ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Տիկրիտն Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ծննդավայրն է:



Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի մզկիթներից մեկում: Որոշ տեղեկությունների համաձայն` պայթյունն իրականացնողը եղել է մահապարտ ահաբեկիչը, ով իր հետ ներս է տարել պայթուցիկ սարքը:



Հիշեցնենք, որ մարտի վերջին մի խումբ ահաբեկիչներ ռմբակոծել էին Տիկրիտի Սայահ-էդ-Դին համայնքի վարչական շենքը, ինչի արդյունքում 60 մարդ էր մահացել: