«iPad 2» գնելու համար վաճառել է երիկամը

«iPad 2» գնելու համար վաճառել է երիկամը
Չինաստանում 17-ամյա տղան վաճառել է աջ երիկամը, որպեսզի «iPad 2» համակարգիչ գնի: Սյաո Չժենը վաղուց էր երազում նման համակարգիչ ունենալու մասին, սակայն բավարար գումար երբեք չի ունեցել, այդ պատճառով էլ դիմել է ծայրահեղ քայլի: 10-րդ դասարանում սովորող Չժենը երիկամի գնորդին գտել է համացանցի միջոցով:



Ստանալով մոտ 3 հազար 400 ԱՄՆ դոլար ` Սյաո Չժենը գնել է ոչ միայն իր երազած համակարգիչը, այլեւ «iPhone 4» հեռախոս: Տղայի ծնողները չեն իմացել այդ մասին, սակայն վիրահատությունից հետո նրա առողջական վիճակն օրեցօր վատացել է:



Սյաո Չժենի մայրն այժմ փորձում է պատասխանատվության ենթարկել այն մասնավոր հիվանդանոցի ղեկավարությանը, որտեղ հեռացրել են տղայի աջ երիկամը: