Բուրջանաձեի ամուսինը Հայաստանո՞ւմ է թաքնվում

Բուրջանաձեի ամուսինը Հայաստանո՞ւմ է թաքնվում
Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսինը` Բադրի Բիցաձեն, թաքնվում է Հայաստանում:



Հղում կատարելով սեփական աղբյուրներին` թերթը տեղեկացնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Բիցաձեն Վրաստանից հեռացել է դեռեւս կիրակի օրը:



Այլ մանրամասներ «Ռեզոնանսի»-ն չի ներկայացնում: Հիշեցնենք, որ Բուրջանաձեի ամուսնուն վերջերս մեղադրել են իշխանությանը զինված դիմադրություն ցույց տալու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:



Բադրի Բիցաձեին սպառնում է 4-7 տարի ազատազրկում: Դեռեւս մայիսի 26-ին լուրեր էին տարածվում, թե նա փախել է երկրից: